Կարևոր իրադարձություններ

Ավտոներկրողները կկարողանան գործող կարգով վաճառել իրենց մեքենաները. որոշումը հետաձգվել է

05 Հոկտեմբեր, 2019 18:34
Ավտոներկրողները կկարողանան գործող կարգով վաճառել իրենց մեքենաները. որոշումը հետաձգվել է

Այսօրվանից ուժի մեջ է մտնում Կառավարության՝ սեպտեմբերի 26-ի նիստին ընդունված ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխությունների մասին որոշման նախագիծը, որի դրույթներից մեկը մեծ աղմուկ էր բարձրացրել ավտոներկրողների շրջանում:

Որոշման նախագծով, ի թիվս այլ խնդիրների, կարգավորվում են նաև օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, փախստական ճանաչված, ապաստան հայցողի եւ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կողմից տրանասպորտային միջոցների հաշվառման դեպքում բնակության փաստը հավաստելու հետ կապված իրավահարաբերությունները: Այն հատվածը, որը վերաբերում է ավտովաճառքի կարգի փոփոխություններին, ընդունվել է հետևյալ խմբագրմամբ. օտարերկրացիներին Հայաստանից մեքենա գնելու համար անհրաժեշտ է լինելու Հայաստանում նրա օրինական բնակությունը հաստատող՝ մշտական կացության կամ ժամանակավոր կացության քարտ, կամ ՀՀ հատուկ անձնագիր, իսկ օտարերկրացիների՝ մեքենա գնելու կարգի փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2020-ի հուլիսի 1-ից:


 

Լրահոս

Դիտել ավելին