Կարևոր իրադարձություններ

Վրաստանի ԱԳՆ-ն կողմ է Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության արագ վերականգնմանը

05 Հոկտեմբեր, 2019 18:15
Վրաստանի ԱԳՆ-ն կողմ է Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության արագ վերականգնմանը

Վրաստանը ցանկանում է, որ Ռուսաստանից ուղիղ չվերթները Վրաստան հնարավորինս շուտ վերսկսվեն: Այս մասին հայտնել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին, հայտնում է РИА Новости-ն:

Ըստ նրա` Թբիլիսին միայն ողջունում է այդ գործընթացի արագացումը, քանի որ ժողովուրդների միջև հարաբերությունները, ինչպես նաև զբոսաշրջությունը, օգնում են իրավիճակի ապաէսկալացիային:

Հոկտեմբերի 1-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ Թբիլիսին կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը և ավիահաղորդակցության վերականգնմանը: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ այդ ուղղությամբ բոլոր քայլերը կձեռնարկվեն «սառը գլխով» և ամբողջովին պրագմատիկ նկատառումներից ելնելով:

Սեպտեմբերին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չէր բացառել Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնելու հնարավորությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին