Կարևոր իրադարձություններ

Եվգենի Պետրոսյանի տանը գտել են Այվազովսկու՝ առնվազն 1 մլն դոլար գնահատվող կտավը

05 Հոկտեմբեր, 2019 11:30
Եվգենի Պետրոսյանի տանը գտել են Այվազովսկու՝ առնվազն 1 մլն դոլար գնահատվող կտավը

Հայտնի կատակերգու Եվգենի Պետրոսյանի տանը Հովհաննես Այվազովսկու 1 մլն դոլար արժողությամբ կտավ են գտել: Այս մասին գրում է «Комсомольская правда»-ն:

Դերասանի ու նրա նույնպես կատակերգու նախկին՝ կնոջ Ելենա Ստեպոնենկոյի ունեցվածքի բաժանման գործընթացը շարունակվում է, ու կտավը հայտնաբերվել է գույքագրման ժամանակ: Նախկին ամուսինները խնդրել են, որ իրենց պատկանող արվեստի գործերի, ինչպես նաեւ դրանց արժեքների վերաբերյալ տեղեկությունները գաղտնի մնան, սակայն «Комсомольская правда»-ն Այվազովսկու՝ «Ծովում լուսնկա գիշերին» («На море в лунную ночь») նկարի մասին տեղեկացել է:

Այն, որ կտավը բնօրինակն է, ավելի վաղ փորձագետները հաստատել են: Նշվում է, որ 1 մլն դոլարն էլ ընդամենն աճուրդի նախնական գինն է, չի բացառվում, որ այն վաճառվի ավելի թանկ:

 

Լրահոս

Դիտել ավելին