Կարևոր իրադարձություններ

Հայտնի է «Քեթրին գրուպ»-ի պարտատերերի նախնական ցուցակը. «Ժողովուրդ»

05 Հոկտեմբեր, 2019 10:17
Հայտնի է «Քեթրին գրուպ»-ի պարտատերերի նախնական ցուցակը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող, բայց արդեն սնանկացած «Քեթրին գրուպ» ընկերությունը բավականին մեծ պարտքեր է կուտակել: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել ընկերության պարտատերերի նախնական ցուցակը: Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ ընկերությունը պարտք է «Արմերիաբանկ»-ին`106 մլն 990 հազար դրամի չափով, ավելի քան 118 հազար եվրո:

Բացի այս, արեւադարձային մրգի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունը 69.6 մլն դրամի չափով պարտք է նաեւ «Միկշին» ընկերությանը, 7 մլն 364 հազար դրամ էլ` «Էս Թի Սերվիս» ՍՊԸ-ին, 33 մլն 760 հազար դրամ` «Նադար»-ին: Իսկ, ահա, 70 մլն դրամ էլ պարտք է «Կեչառիս Հոթել»-ին, որը, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ գրել էր, գնում է սնանկացման ճանապարհով: Նշենք, որ «Կեչառիս հոթել»-ը եւս պատկանում է Պողոսյանի ընտանիքին: Պարզվում է, «Քեթրին գրուպ»-ը ավելի քան 365 մլն 184 հազար դրամ պարտք է պետական եկամուտների կոմիտեին: «Ալիանս Լոջիսթիք»-ին «Քեթրին գրուպ»-ը պարտք է 6 մլն 832 հազար դրամ: Ի դեպ, հենց այս ընկերությունն էր դիմել դատարան «Քեթրին գրուպ»-ին սնանկ ճանաչելու պահանջով»:

 

Լրահոս

Դիտել ավելին