Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում փորձնական մարդահամար է անցկացվում. «Ժողովուրդ»

05 Հոկտեմբեր, 2019 10:05
ՀՀ-ում փորձնական մարդահամար է անցկացվում. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկա­ցավ, որ հոկտեմբերի 3-ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկում և Կոտայքի մարզի Ակունք, Արամուս, Կամարիս և Մայակովսկի գյուղերում մեկնարկել է ՀՀ փորձնական մարդահամարը: Այն կտևի մինչև հոկտեմբերի 12-ը նե­րառյալ: 

Ի դեպ, փորձնական մարդա­համարի նպատակն է ՀՀ 2020 թվա­կանի մարդահամարի հարցաթերթի, այլ մեթոդաբանական գործիքների և կազմակերպչական գործառույթների փորձարկումը մշտական բնակչու­թյան թվաքանակի 1 տոկոսը ներա­ռող բնակչության շրջանում: 

Ի դեպ, տեղեկացնենք, որ պաշտոնական տվյալներով, այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 961 հազար 600 մարդ: Այսինքն՝ նախորդ տարվա համեմատ՝ այն նվա­զել է 8200-ով»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

 

Լրահոս

Դիտել ավելին