Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    525,5
    537,5

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

 

Ինչո՞ւ է Փաշինյանի ամերիկյան այցի համար վարձակալվել ուկրաինացի գործարարի օդանավը. «168 ժամ»

05 Հոկտեմբեր, 2019 08:49
 Ինչո՞ւ է Փաշինյանի ամերիկյան այցի համար վարձակալվել ուկրաինացի գործարարի օդանավը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Մասնավոր ինքնաթիռով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցը շարունակում է մնալ մամուլի ուշադրության կենտրոնում։

Փաշինյանը դեռ ԱՄՆ-ում էր, երբ մամուլը պարզեց, որ Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցը պետական բյուջեի համար արժեցել է ավելի քան 350 հազար ԱՄՆ դոլար, այժմ պարզվել է նաեւ, թե որ ընկերությանն է վճարվել այդ գումարը։

«Հետք» կայքն իր ծավալուն հոդվածում պարզել է, որ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 21-ին Գյումրիից ԱՄՆ հասցրած մասնավոր «Gulfstream G550» ինքնաթիռը պատկանում է ուկրաինացի քաղաքական գործիչ Նեստոր Իվանովիչ Շուֆրիչին, ով Ուկրաինայում որպես «Ընդդիմադիր բլոկի» ներկայացուցիչ՝ 2019 թվականին վերընտրվել է պատգամավոր, նա մինչեւ պատգամավոր ընտրվելը պաշտոններ է զբաղեցրել տարբեր ձեռնարկություններում:

168.аm-ը վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից փորձեց պարզել՝ ինչո՞վ է պայմանավորված վարչապետի ամերիկյան այցի համար հենց ուկրաինացի գործչին պատկանող ընկերության ինքնաթիռի վարձակալումը։ Հարցին ի պատասխան՝ Վլադիմիր Կարապետյանն ասաց.

«Ասեմ, եթե մեկ ուրիշ ընկերության պատկանող ինքնաթիռ լիներ, կարող էր հարցը լինել, թե ինչու է այդ ընկերությունն ընտրվել։ Որեւէ միտում չկա։ Ընտրությունը կատարվել է նպատակահարմարությունից ելնելով»,- ասաց  Կարապետյանը։

Հարցին՝ իսկ այն, որ տվյալ ընկերությունը պատկանել է ուկրաինացի գործարարին, արդյոք որեւէ դերակատարում չի՞ ունեցել Կառավարության նպատակահարմարության մեջ, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Ո՛չ, չի ունեցել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին