Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    526
    534

  • RUB

    7,39
    7,59

Կարևոր իրադարձություններ

 

Աշնանային գնաճ. բարձրացել են ալկոհոլային խմիչքի, ծխախոտի, բանջա­րեղենի, մսամթերքի գները. «Ժողովուրդ»

05 Հոկտեմբեր, 2019 08:43
Աշնանային գնաճ. բարձրացել են ալկոհոլային խմիչքի, ծխախոտի, բանջա­րեղենի, մսամթերքի գները. «Ժողովուրդ»

«Հայաստանի սպառողական շուկայում այս տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրված թանկացումը կազմել է 0.2 տոկոս: Ալկոհոլային խմիչքը, ծխախոտը սեպտեմբերին թանկացել են: Բանջա­րեղենի շուկայում էլ մասնագետները գնաճ են արձանագրել, սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, գնաճը 2.5 տոկոս է եղել: Նույն պատկերն է նաև մսամթերքի շուկայում, այս դեպքում արձանագրվել է 0.1 տոկոս գնաճ: 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խոզի մսի մեկ կիլոգրամը (չալաղաջ) վաճառվում է 3000-3400 դրա­մով, խոզի մատի մեկ կգ-ն՝ 2900-3200 դրամ: Տավարի մսի մեկ կիլոգրամը վաճառվում է 2800-3000 դրամ: 

Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների՝ առաջիկայում տավարի մսի շուկայում ևս թանկացումներ կլինեն: Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը հորդորել է չմտահոգվել, գնաճը, ըստ նրա, պայմանավորված է նրանով, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսները պահանջարկի մեծացման ժամանակահատված է. ամառ-աշուն սեզոնային անցում է տեղի ունենում ընդամենը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին