Կարևոր իրադարձություններ

Սահմանամերձ Կոթի բնակավայրում զինծառայող է վիրավորվել

05 Հոկտեմբեր, 2019 08:20
Սահմանամերձ Կոթի բնակավայրում զինծառայող է վիրավորվել

Հոկտեմբերի 4-ին, ժամը 10-11-ի սահմանում Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի սահմանագոտում վիրավորվել է պայմանագրային զինծառայող Եղիշե Չախմախչյանը։ Վերջինս Կոթի գյուղի բնակիչ է։

«Հետքի» հետ զրույցում զինծառայողի վիրավորում ստանալու մասին լուրը հաստատեց Կոթի բնակավայրի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը։ Պայմանագրային զինծառայողը վիրավորում է ստացել ուսագոտու շրջանում, նրան տեղափոխել են «Նոյեմբերյանի» բժշկական կենտրոն, այնուհետև Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ։ Ֆելիքս Մելիքյանի պնդմամբ՝ առավոտյան գյուղում կրակոցի ձայներ լսելի չեն եղել։

 
 

Լրահոս

Դիտել ավելին