Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,38
    7,58

Կարևոր իրադարձություններ

 

Պուտինի հանձնարարականը չուշացավ. «168 ժամ»

05 Հոկտեմբեր, 2019 08:11
Պուտինի հանձնարարականը չուշացավ. «168 ժամ»

«Ընդհանուր առմամբ ՌԴ նախագահի այցը Հայաստան և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը հայկական կողմը կազմակերպել էր փայլուն կերպով: Հիանալի կազմակերպչական աշխատանք էր իրականացվել, որևէ հարց չկար, և դա ընդունեցին բոլորը: Կա սուբյեկտիվ հանգամանք, որ Պուտինը հետաձգեց «տանտիրոջ» հետ հանդիպումը մինչև օրվա վերջ, իսկ երկիր այցելած ղեկավարն առաջին հերթին հանդիպում է «տանտիրոջ» հետ: Նա թողեց այդ հանդիպումն ամենավերջում, ապա հանդիպեց նաև Բելլա Քոչարյանի հետ՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, դա սիմվոլիկ ցուցիչ է: Նա հստակորեն տարանջատեց անձնական և միջպետական հարաբերությունները, նա հասկացրեց, որ իր վերաբերմունքը Փաշինյանի նկատմամբ չի անդրադառնում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վրա, աշխատանքն աշխատանք է մնում»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային այցին Երևան:

Հարցին՝ ո՞րն էր Վլադիմիր Պուտին-Բելլա Քոչարյան հանդիպման նպատակը, փորձագետը պատասխանել է. «Պուտինը համերաշխություն հայտնեց, Պուտինը չգնաց, չէ՞, քրեակատարողական հիմնարկ: Դա չափազանց կլիներ: Նա ընդունեց Բելլա Քոչարյանին: Քոչարյանի գործը մենք դիտարկում ենք՝ որպես Հայաստանի ներքին գործ, խնդրանքներ չեն լինի, բայց Հայաստանը մեզ համար ցավագին ու կարևոր գործընկեր է, հենց այդ պատճառով ենք մենք այդպես մոտ ընդունում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները: Հայաստանը մշտապես համարվել է բարդ, բայց նվիրված գործընկեր: Բայց Հայաստանի ներկայիս տատանումները Ռուսաստանին դուր չեն գալիս»:

Խոսելով «Վալդայ» ակումբում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության մասին՝ նա ասել է. «Ես կարծում եմ նաև, որ Լավրովն այդ հայտարարությունն արեց Պուտինի հանձնարարականով, որը տեղի ունեցավ Պուտինի Երևան կատարած աշխատանքային այցից հետո: Իսկ թե ինչ է տեղի ունեցել Երևանում, երևի թե Ձեզ ավելի շատ է հայտնի: Չէ՞ որ Երևանում Պուտինը հանդիպել է Բելլա Քոչարյանի հետ, որից հետո տեղի էր ունեցել Փաշինյանի հետ հանդիպում: Ավելի անկեղծ համաշխարհային քաղաքականության ազդանշաններ, որոնք Մոսկվան է անում, չկան, որ պետք չէ զբաղվել նախկին նախագահների հետապնդմամբ, պետք է զբաղվել երկրի խնդիրներով, ծրագրեր մշակելով, զարգացնելով երկիրը, դեպի անցյալ քարշ չտալով երկիրը»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին