Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը դիտել է իր՝ «Երկրի հակառակ կողմը» գրքի մոտիվներով բեմադրված ներկայացումը

04 Հոկտեմբեր, 2019 21:55
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը դիտել է իր՝ «Երկրի հակառակ կողմը» գրքի մոտիվներով բեմադրված ներկայացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիտել է իր հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գրքի մոտիվներով բեմադրված ներկայացումը: Այս մասին Փաշինյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում. 

«Այսօր Թատրոն Տանիքում դիտեցինք «Երկրի հակառակ կողմի» մոտիվներով բեմադրված ներկայացումը:

Ստացված, դիպուկ, հուզիչ ներկայացում էր: Շնորհակալ եմ»,- գրել է նա։

Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացումը դիտել է տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։

 «Երկրի հակառակ կողմը» վեպի բեմադրության ռեժիսորն ու սցենարիստն է «Թատրոն տանիքում» թատերախմբի անդամ Մխիթար Դանիելյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին