Օգոստոսի 15-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդեցին, որ որովայնի շրջանում դանակահարված վիճակում 55-ամյա մի տղամարդ է հոսպիտալացվել։
Առողջությանը պատճառված ծանր մարմնական վնասվածքի փաստով քրեական գործ հարուցվեց։ Էրեբունու ոստիկանները պարզեցին, որ տղամարդը վնասվածքը ստացել է Գառնու ձորում և դեպքի հանգամանքների պարզման պարտականությունը տարածքային կարգով հանձնարարվեց ոստիկանության Կոտայքի բաժնին։ Հետախուզական միջոցառումներին միացան ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողները, որոնք էլ բացահայտեցին հանցագործությունը։ Հոկտեմբերի 2-ին Հրազդանում հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց 34-ամյա մի կին։
Նա ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին ու տվել խոստովանական ցուցմունք։ Նախաքննությունը շարունակվում է։