Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնում. տնօրենի պաշտոնակատարը կասկածվում է բժշկի քիթը կոտրելու մեջ

04 Հոկտեմբեր, 2019 15:56
Արտակարգ դեպք Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնում. տնօրենի պաշտոնակատարը կասկածվում է բժշկի քիթը կոտրելու մեջ

Երեւանի Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում այսօր՝ հոկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ժամը 13։50-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթուի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը կասկածվում է նույն կենտրոնի բժիշկ Վահագն Համբարձումյանին ծեծի ենթարկելու մեջ։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիճաբանություն-ծեծը տեղի է ունեցել հիվանդանոցում՝ տնօրենի աշխատասենյակում, եւ պատճառը եղել է այն, որ Վ. Համբարձումյանի հորը Ն. Մանուկյանը աշխատանքից ազատել է եւ այսօր Վ. Համբարձումյանը պարզաբանումներ ստանալու նպատակով մտել է տնօրենի մոտ եւ խոսակցությունը վերածվել է վիճաբանության, այնուհետեւ՝ ծեծկռտուքի, ինչի հետեւանքով էլ Վ. Համբարձումյանը քթի մասում վնասվածքներ է ստացել։

Հիշեցնենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ներկայիս տնօրենն իր պաշտոնը ստանձնել էր մեկ ամիս առաջ: Մինչ այդ կենտրոնը ղեկավարում էր Արմեն Տանանյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին