Կարևոր իրադարձություններ

Անդրանիկ Քոչարյանի խոսքն այն աստիճանի վիրավորական չէր, որ էթիկայի հանձնաժողովում քննարկվի․ Արարատ Միրզոյան

04 Հոկտեմբեր, 2019 14:59
Անդրանիկ Քոչարյանի խոսքն այն աստիճանի վիրավորական չէր, որ էթիկայի հանձնաժողովում քննարկվի․ Արարատ Միրզոյան

Անդրանիկ Քոչարյանի խոսքն այն աստիճանի վիրավորական չէր, որ էթիկայի հանձնաժողովում քննարկվի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի արտահայտությանը, որը վերաբերել է Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին:

«Կարծում եմ, որ էթիկայի հանձնաժողովը չափազանց լուրջ դեպքերի է վերաբերում, և եթե այս գործը սկսի չարաշահվել, այն կարող է մահակ հանդիսանալ պատգամավորներին, և դա կարող է կաշկանդել նրանց քաղաքական գործունեությանը»,- ասաց նա:

Նա, այնուամենայնիվ, նշեց, որ Անդրանիկ Քոչարյանի ձևակերպումը գեղեցիկ չէր։

«Գեղեցիկ չէր ձևակերպումը, բայց կարծում եմ՝ դա ոչ միայն Անդրանիկ Քոչարյանի դեպքում է, մենք տեսնում ենք, որ Հայաստանում վերջին ամիսներին հնչում են ոչ վայելուչ ձևակերպումներ, որոնք, իհարկե, անցանկալի են, կարիքը չկա դրանց, կարելի է բովանդակային խոսել»,- հավելեց ԱԺ նախագահը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին