Կարևոր իրադարձություններ

2019-ին Հայաստանում տնտեսական աճը կարող է գերազանցել 7%-ը. նախարար

04 Հոկտեմբեր, 2019 14:51
2019-ին Հայաստանում տնտեսական աճը կարող է գերազանցել 7%-ը. նախարար

Ակնկալվում է, որ այս տարի Հայաստանում տնտեսական աճը կարող է գերազանցել 7%-ը, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

«ՀՀ կառավարությունը հայտարարել է բարձր տնտեսական աճի ձգտելու և դրա համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու քաղաքականություն: Միջին ժամկետում մենք կարծում ենք, որ Հայաստանը պետք է ձգտի ունենալ երկնիշ տնտեսական աճ: Կարճաժամկետ  հեռանկարում անհրաժեշտ է ապահովել 7-8% ցուցանիշ»,- ասաց նա։

Նախարարի խոսքով այսօր մեծ ներդրումներ են արվում վերականգնվող էներգետիկայի, շինարարության, վերամշակող արդյունաբերության, գինեգործության, ոսկեգործության ոլորտներում։

 

Լրահոս

Դիտել ավելին