Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    529,5
    537,5

  • RUB

    7,52
    7,72

Կարևոր իրադարձություններ

Ռուս-վրացական օդային հաղորդակցությունը կվերականգնվի ագրեսիվ մոտեցումները մի կողմ թողնելու դեպքում. Դմիտրի Պեսկով

04 Հոկտեմբեր, 2019 14:22
Ռուս-վրացական օդային հաղորդակցությունը կվերականգնվի ագրեսիվ մոտեցումները մի կողմ թողնելու դեպքում. Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Վրաստանը կվերականգնեն օդային հաղորդակցությունն այն ժամանակ, երբ պարզ կդառնա, որ ագրեսիվ մոտեցումներին վերադարձ չի լինելու, հայտնում է РИА Новости-ն:

Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ արդեն առկա են դրական փաստեր, օրինակ՝ Նյու Յորքում արտգործնախարարությունների մակարդակով ռուս-վրացական շփումները:

«Հիմա մենք պարզապես պետք է համբերությամբ լցվենք և ամրագրենք այն պահը, երբ հարմար կլինի վերսկսել օդային հաղորդակցությունը»,-ասել է Պեսկովը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին