Կարևոր իրադարձություններ

Զինծառայող Մուշեղ Աբովյանի սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

04 Հոկտեմբեր, 2019 12:55
Զինծառայող Մուշեղ Աբովյանի սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

2019թ. հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով դեմքի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին