Կարևոր իրադարձություններ

Մեծ թվով գրքույկներ դեռևս թվայնացված չեն. հիշեցում ժամկետի ավարտի մասին

04 Հոկտեմբեր, 2019 10:50
Մեծ թվով գրքույկներ դեռևս թվայնացված չեն. հիշեցում ժամկետի ավարտի մասին

ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N 882-Ն որոշմամբ աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացի աշխատանքներն ավարտելու ժամկետը 2019թ. դեկտեմբերն է: Սոցիալական ապահովության ծառայությունը տեղեկացնում է, որ նշված որոշման դրույթներով աշխատանքային գրքույկների թվայնացումն իրականացվում է գործատուների հետ համագործակցությամբ (առանց վարչական պատասխանատվության ենթարկելու):

Նկատի ունենալով, որ գործընթացն անհրաժեշտ է քաղաքացիների կենսաթոշակային իրավունքի իրացման համար, Սոցիալական ապահովության ծառայությունն էլեկտրոնային նամակներով և իրազեկման տարբեր միջոցներով, պարբերաբար տեղեկացնում է չթվայնացված գրքույկները ծառայության տարածքային բաժիններ ներկայացնելու մասին: Սակայն մեծ թվով գրքույկներ դեռևս թվայնացված չեն, իսկ գրքույկների թվայնացման աշխատանքներն առավել ծավալուն են մասնավորապես մեծ թվաքանակով աշխատող ունեցող գործատուների համար: Այսպիսով, կրկին հիշեցվում է, որ գրքույկները թվայնացման ներկայացնելու սահմանված ժամկետի վերջին օրերին ավելորդ կուտակումներից խուսափելու նպատակով, անհրաժեշտ է գրքույկները հնարավորինս շուտ ներկայացնել ծառայության տարածքային բաժիններ: Ծառայության տարածքային բաժինների պատասխանատուների տվյալները տեղադրված են ծառայության պաշտոնական կայքում»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին