Կարևոր իրադարձություններ

Երևանի Վաղարշյան փողոցում Opel Vectra–ն վրաերթի է ենթարկել մի կնոջ և 10-ամյա երեխայի

04 Հոկտեմբեր, 2019 10:19
Երևանի Վաղարշյան փողոցում Opel Vectra–ն վրաերթի է ենթարկել մի կնոջ և 10-ամյա երեխայի

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 21:24-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին վրաերթի է ենթարկվել, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սուրեն Թ., ծնված 1956 թ.) վրաերթի է ենթարկել Արմենուհի Ա.-ին (ծնված 1981 թ.) և Էմիլ Հ.-ին (ծնված  2009 թ.):

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղից Էմիլ Հ.-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:   

 

Լրահոս

Դիտել ավելին