Կարևոր իրադարձություններ

Վե­րին Լարսի անցակետում գոյացած հերթերի պատճառով հայ բեռնա­փոխադրողները վնասներ են կրում. «Ժողովուրդ»

04 Հոկտեմբեր, 2019 10:17
Վե­րին Լարսի անցակետում գոյացած հերթերի պատճառով հայ բեռնա­փոխադրողները վնասներ են կրում. «Ժողովուրդ»

«Բեռնափոխադրում իրականացնող ընկերությունների տեղեկացմամբ՝ Վե­րին Լարսի անցակետում գոյացած հերթերը շարունակվում են: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ էկոնո­միկայի նախարարությունից փոխան­ցեցին, որ երկու օրերի ընթացքում դրական տեղաշարժ կա, և անցակետում գոյացած հերթերն աստիճանա­բար նվազում են: 

Ըստ նախարարու­թյան՝ նախորդ օրվա ընթացքում բաց է թողնվել 410 մեքենա և մուտք է գործել 193 մեքենա: Նկատենք, որ այս հերթերի պատճառով հայ բեռնա­փոխադրողները վնասներ են կրում: Իրենք ստիպված են լինում օրեր անց­կացնել անցակետում, իսկ արտահան­ման և ներմուծման մթերքը մեքենա­ներում փչանում է: Խնդիրը հիմնակա­նում բեռների՝ սռնիների ծանրաբեռն­վածության սահմանված նորմերին անհամապատասխանությունն է: 

Ի դեպ, բեռնափոխադրողների խոսքերով՝ հոկտեմբերի 1-ից Ռուսաստա­նում բեռնատարի ընդհանուր կշռի նորմատիվը իջեցվում է 40 տոննայից մինչև 38 տոննա»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին