Կարևոր իրադարձություններ

Վա­ռելափայտի սպառողները՝ լուրջ խնդրի առաջ. «Ժողովուրդ»

04 Հոկտեմբեր, 2019 10:01
Վա­ռելափայտի սպառողները՝ լուրջ խնդրի առաջ. «Ժողովուրդ»

«Ինչպես հայտնի է, մեր հայրենա­կիցների մեծ մասը նախընտրում է ձմեռը դիմավորել նախապես գնված վառելափայտով, քանի որ բնակա­րանները գազով և էլեկտրաէներգի­այով ջեռուցելը թանկ հաճույք է: 

Թե­րևս հաշվի են առնում նաև այն հե­ռանկարն ու լուրերը, որոնց համա­ձայն՝ առաջիկայում բնակչության համար գազը թանկանալու է: Սա­կայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս օրերին լուրջ խնդրի առաջ են կանգնել վա­ռելափայտի սպառողները: 

Բանն այն է, որ մարդիկ եթե անցած տարվա այս ժամանակահատվածում 1 խմ փայտը գնել են 28 հազար դրամով, ապա հիմա վառելափայտ վաճառող­ները խորանարդ մետրի համար 37- 40 հազ. դրամ են պահանջում: 

Նկա­տենք, որ ոչ ոք չի վերահսկում վառե­լափայտի շուկան ու գները: Այս ամե­նի արդյունքում սոցիալապես անա­պահով խավին մնում է հաշվարկել, թե որ տարբերակն է առավել ձեռն­տու՝ փայտը, գազը, թե էլետրաէներգիան, կամ էլ առողջության հաշվին տնտեսելը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին