Կարևոր իրադարձություններ

«Ինքը ուրիշներին վիրավորում էր՝ վստահ լինելով, որ ինքը կին է ու իրեն ոչ մեկ չի վիրավորի՞». Ստյոպա Սաֆարյան

04 Հոկտեմբեր, 2019 09:50
Հեղինակ՝ Ստյոպա Սաֆարյան
«Ինքը ուրիշներին վիրավորում էր՝ վստահ լինելով, որ ինքը կին է ու իրեն ոչ մեկ չի վիրավորի՞». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում նկար է հրապարակել և կից գրել.

Այո, հայհոյախոսությունը չպետք է տեղ ունենա քաղաքականության մեջ։ Կնոջը կամ որեւէ մեկին չի կարելի ծաղրել իր սեռի, տարիքի, արտաքինի կամ որեւէ այլ տարբերվող հատկանիշի համար։ Պատկերացնում եմ, որ Արփինե Հովհաննիսյանը նեղված կլինի այս որերին իր հասցեին հնչած հայհոյանքների, անեծքների, վիրավորանքների համար։ Ծանր էր դրանք կարդալը նաեւ մեր համար։ Բայգ նույնքան ծանր էր հազարներիս համար կարդալ, որ Արփինե Հովհաննիսյանը "քաղհետապնդվող" է համարում թմրաբիզնեսով դատապարտված, անպատժելի մնացած ու նորանոր հանցագործություն գործած, այդ թվում՝ իր պատվիրատուների կողմից դատավորի հանդեպ ակնհայտ խուլիգանության դրդված բարիգին։ Ես էլ մահու չափ վիրավորվեցի, որ Արփինե Հովհաննիսյանը իմ վրա ավազակային հարձակման համար պատասխանատու խմբակին ու նրա բռնված անդամին քաղաքական է համարում, իմ երկիրը թալանած, խժռած ոհմակին քաղաքական է համարում, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվողին քաղաքական վենդետայի զոհ է համարում։

Ամեն անգամ այդ գնահատականները կարդալիս հայհոյել էի ուզում, բայց ինքս չէի անում, սակայն ցավ էի ապրում, երբ այլ ընկերներ էին անում՝ միաժամանակ հասկանալով նրանց նույնատիպ ապրումները։ Իսկ Արփինեն վիրավորում էր Դանելին, երբ վերջինս նրան ոչինչ չէր ասել, վիրավորում էր Ռուստամ Բադասյանին, երբ վերջինս նրան ոչինչ չէր ասել։ Վիրավորում էր՝ վստահ լինելով, որ ինքը կին է ու իրեն ոչ մեկ չի վիրավորի? Այլոց անազնիվ դեմագոգիայով կամ ուղղակի վիրավորելով չէր մտածում, որ մեկն էլ իրեն կվիրավորի, ում «ապացույցներով խոսող» իրավագետը անապացույց «պայմանականորեն» ու անվանապես հեգնել ու թիրախավորել էր հեռուն գնացող ակնարկներով?... Ցավում եմ, բայց քաղաքականության մեջ բումերանգը սեռ չի ճանաչում։

Այ, կանանց դեմ բռնության կոնվենցիան, որին կատաղի դիմադրում է Արփինե Հովհաննիսյանի թիմը, կանանց սեռի դեմ բոլոր տեսակի, այդ թվում հոգեբանական բռնությունը ճանաչում է։ Ու ստացվել է այնպես, որ ՀՀԿ-ական օրիորդը եւ նրա գործընկերները դեմ են, որ իրենց վիրավորեն, բռնանան, բայց դեմ չեն, որ ուրիշներին բռնանան, ավելին՝ կողմ են, որ իրենք բռնանան ու վիրավորեն։ Իսկ այդպես չի լինում... Ամենով հանդերձ՝ վիրավորելն ու հայհոյելն այլընտրանք ունեն՝ քաղաքականության մեջ ժողովրդի հետ ազնիվ լինելը, ճշմարտությունը չկեղծելը ու նման տարրական բաներ....

Styopa Safaryan-ի լուսանկարը:

 

Լրահոս

Դիտել ավելին