Կարևոր իրադարձություններ

«Երիտասարդացել է 15 տարով». Արմեն Ջիգարխանյանը նշում է 84-ամյա հոբելյանը

03 Հոկտեմբեր, 2019 23:09
«Երիտասարդացել է 15 տարով». Արմեն Ջիգարխանյանը նշում է 84-ամյա հոբելյանը

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հոկտեմբերի 3-ին նշում է 84-ամյա հոբելյանը, թեև վերջերս դերասանն առողջական խնդիրներ ունի: Նրա ինքնազգացողության մասին պատմել է խորթ որդին՝ Ստեփան Ջիգարխանյանը:

«Արմեն Ջիգարխանյանի ինքնազգացողությունը հիանալի է: Այն բանից հետո, երբ դուրս է գրվել հիվանդանոցից օգոստոսի վերջին, արտաքին տեսքը երիտասարդացել է 10-15 տարով: Ես դա կապում եմ Տատյանա Վլասովայի (Ստեփանի մայրը և Ջիգարխանյանի առաջին կինը) հետ վերամիավորումից հետո էմոցիոնալ հակասթրեսի հետ: Շատ խնամված տեսք ունի»,- ասել է Ստեփանը Teleprogramma.pro պարբերականին:

Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականին Երևանում: 1954-ին ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ՝ հանրահայտ ռեժիսոր Վարդան Աճեմյանի խումբը:

Առաջին անգամ դերասանը բեմ է բարձրացել 1955-ին՝ խաղալով Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում բեմադրվող Վ. Գուսևի «Իվան Ռիբակով» ներկայացման մեջ: 1967-ին Ջիգարխանյանին հրավիրել են Մոսկվայի «Լենկոմ» թատրոն:

 
 

Լրահոս

Դիտել ավելին