Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    525,5
    533,5

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

 

Դուրս եկեք, ձեր հարցերը դրսում լուծեք, ես չեմ ուզում՝ ձեր արյունը այստեղ թափվի․ ֆիզկուլտուրայի ուսուցիչը՝ աշակերտներին

03 Հոկտեմբեր, 2019 22:00
Դուրս եկեք, ձեր հարցերը դրսում լուծեք, ես չեմ ուզում՝ ձեր արյունը այստեղ թափվի․ ֆիզկուլտուրայի ուսուցիչը՝ աշակերտներին

Արդեն 4 օր է, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակչուհի Էդիտա Զաքարյանը փորձում է հանդիպել Աշտարակ քաղաքի Գրիգոր Ղափանցյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Աստղիկ Մկրտչյանի հետ, սակայն՝ ապարդյուն։

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Զաքարյանն ասաց. «Սեպտեմբերի 28-ին աղջիկս, ով սովորում է նշված դպրոցում, ֆիզկուլտուրայի դահլիճում վատանում է ու նրան տեղափոխում են Աշտարակի բժշկական կենտրոն։ Աշտարակի հիվանդանոցի բուժանձնակազմից գոհ եմ. նրանք ցուցաբերել են մարդկային հատկանիշներ, նույն մարդկային հատկանիշներն են ցուցաբերել նաև հաջորդ օրը Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի աշխատակիցները, որտեղ աղջիկս 2 օր եղել է բժիշկների հոգատարության ներքո։ Նրանց շնորհիվ կարճ ժամանակում աղջիկս կազդուրվեց ու հիմա մեզ հետ է։ Ես իմ զայրույթն եմ ուղղում տնօրեն, տիկին Մկրտչյանին, ինչպես նաև աղջկաս դասղեկ Ազնիվ Բրյանին, ովքեր ցուցաբերում են քար անտարբերություն և արհամարհական վերաբերմունքի են արժանացնում թե ինձ և թե երեխայի տատիկին։ Երեխաս բարձր առաջադիմությամբ սովորում է նշված դպրոցի 9Բ դասարանում, և այդ օրը նույն դասարանի սովորողներ Ն-ն և Ս-ն եկել են ֆիզկուլտուրայի դահլիճ, որտեղ «փակվել են» սենյակում, և աղջիկս իր պարտքն է համարել այդ մասին տեղեկացնել դպրոցի աշխատակիցներին, ինչից հետո աղջիկս հարձակման է ենթարկվել, իսկ երբ ֆիզկուլտուրայի ուսուցչին՝ Նարեկ Մուրադյանին, տեղեկացվել է, որ դահլիճում երեխաները փակվել են, նա, փոխարենը շտապ միջոցներ ձեռնարկեր՝ պարզելու, թե ինչն է եղել դրա պատճառը, մուննաթով պատասխանել է՝ դուրս եկեք, ձեր հարցերը դրսում լուծեք, ես չեմ ուզում՝ ձեր արյունը այստեղ թափվի։

Արդյո՞ք դա ուսուցչի պատասխան է։ Աղջիկս, ճիշտն ասած, այնպիսի սթրես է տարել, որ Աշտարակի հիվանդանոցի և Սուրբ Աստվածամայր բժշկակա կենտրոնի բուժանձնակազմի շնորհիվ է կազդուվել ու վերադարձել է տուն, սակայն հրաժարվում էր դպրոց գնալ։ Իմ և տատիկի հորդորների շնորհիվ նա արդեն դպրոց է գնում։ Մենք բարձրաձայնում ենք այս խնդիրը, որպեսզի կրթության նախարարը, Արագածոտնի մարզպետն ու Աշտարակի քաղաքապետը հետամուտ լինեն, պարզեն, թե ինչն է եղել պատճառը, որ դպրոցի որոշ աշխատակիցներ նման քար անտարբերություն են ցուցաբերել այդ երևույթի նկատմամբ, իսկ դասղեկը, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարում է, թե երեխաս առողջական խնդիրներ ունի։ Խնդրում ենք, որպեսզի պատկան մարմիններն ուսումնասիրեն այս խնդիրը և կատարեն հետևություններ»։

 

SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնելու Աշտարակ քաղաքի Գրիգոր Ղափանցյանի անվան դպրոցի պարզաբանումը՝ խնդրի վերաբերյալ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին