Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478,5
    485,5

  • EUR

    530
    544

  • RUB

    6,75
    7,1

Կարևոր իրադարձություններ

Հակառակորդի կրակոցից բեկորային վնասվածք ստացած տրակտորի վարորդի կյանքին վտանգ չի սպառնում

03 Հոկտեմբեր, 2019 19:35
Հակառակորդի կրակոցից բեկորային վնասվածք ստացած տրակտորի վարորդի կյանքին վտանգ չի սպառնում

Նոյեմբերյանի հատվածում ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորված ինժեներական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական տրակտորի վարորդի կյանքին վտանգ չի սպառնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:

«Եղել է բեկորային վիրավորում դիմապակու բեկորն է դիպչել: Այդ բեկորը կհանեն, խնդիր չի լինի: Վիրավորումը ստացվել է հակառակորդի կողմից, որոշակի աշխատանքներ կատարելու ժամանակ»,- ասաց Օհանյանը:Քաղաքացիական տրակտորի վարորդը վիրավորում է ստացել հոկտեմբերի 2-ին:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին