Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Սթենֆորդի համալսարանի շրջանավարտների հետ

03 Հոկտեմբեր, 2019 18:55
Արմեն Սարգսյանը հանդիպել է Սթենֆորդի համալսարանի շրջանավարտների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ամերիկյան Սթենֆորդի համալսարանի մի խումբ շրջանավարտների:

Ողջունելով տարբեր երկրներից ժամանած շրջանավարտներին՝ նախագահ Սարգսյանն անմիջական մթնոլորտում հարց ու պատասխանի ձևաչափով զրուցել է նրանց հետ, անդրադարձել տարբեր հարցերի: Նախագահը մասնավորապես ասել է, որ հազարամյակներ շարունակ Հայաստանը եղել է քաղաքակրթությունների բնօրրան և խաչմերուկ:

«Մենք մշտապես եղել ենք այստեղ, դիմակայել ենք տարբեր մարտահրավերների, անցել ենք տարբեր ողբերգությունների միջով,- նշել է Արմեն Սարգսյանը:-21-րդ դարում ամեն բան շատ ավելի արագ է փոփոխվելու: Պետք է լինես արագ փոփոխվող, դինամիկ, մեկը, ով կարող է արագ որոշումներ կայացնել և ադապտացվել միջավայրին: Կարծում եմ՝ Հայաստանը 21-րդ դարում ավելի շատ հնարավորություններ է ունենալու»: Նախագահն ընդգծել է, որ ժամանակակից աշխարհի մարտահրավերները պետք է դիտարկել իբրև հնարավորություն:

Հանրապետության նախագահն ասել է, որ Հայաստանն ունի հնարավորություն՝ դառնալու նորագույն տեխնոլոգիաների զարգացման առաջատար: Արմեն Սարգսյանի խոսքով՝ դրան են միտված նաև նախագահական մի շարք նախաձեռնություններ, որոնց նպատակն է մեր երկիրը դարձնել արհեստական բանականության, մեծ տեղեկատվության կառավարման և մաթեմատիկական մոդելավորման կենտրոն: Խոսելով մեր երկրի զարգացման հեռանկարների մասին՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել գյուղատնտեսության, ենթակառուցվածքների զարգացմանն ու կենտրոնանալ ապագայի՝ բարձր տեխնոլոգիաների վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին