Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    526
    534

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

ԶԼՄ-ները կկարողանան պետռեգիստրից անվճար տեղեկատվություն ստանալ

03 Հոկտեմբեր, 2019 16:10
ԶԼՄ-ները կկարողանան պետռեգիստրից անվճար տեղեկատվություն ստանալ

Կառավարությունը հավանություն տվեց օրինագծերի փաթեթին, որով լրատվամիջոցներին իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գրանցամատյանում առկա տեղեկությունները ստանալիս արտոնություն է տրվում: Այս մասին հայտնում է Արմենպրեսսը։ 

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ լրատվամիջոցներին հնարավորություն կտրվի այդ տեղեկատվությունն ստանալ անվճար: Այսօր գործող կարգով այդ տեղեկատվությունն ստանալու համար լրատվամիջոցները վճարում են պետական տուրք:

«Այս նախագծով նաև ընդլայնվում է «լրատվամիջոց» հասկացությունը, դրա մեջ ընդգրկելով նաև համացանցային կայքերի միջոցով լրատվական գործունեությունը իրականացնողներին»,- ասաց նախարարը:

Ռուստամ Բադասյանի խոսքով՝ այս նախագիծը e-draft-ում տեղադրելուց հետո բուռն արձագանքի է արժանացել լրատվամիջոցների կողմից, որոնք մտավախություն են հայտնել, թե սրանով փորձ է արվում վերահսկել լրատվամիջոցներին, բայց կյանքը ցույց տվեց, որ նման նպատակ չի եղել: Նա ընդգծեց, որ անհատականացված քարտերով են նրանք օգտվելու այդ հնարավորությունից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մոտ մեկ տարի է լրագրողները խնդրում են այս խնդիրը լուծել, հիմա որ լուծեցինք, սկսեցին աղմուկ անե՞լ: Կարող ենք այս փոփոխությունը չանել ընդհանրապես: Իրենց համար ենք անում: Այսինքն՝ մենք տվյալների բազային մուտք ենք տալիս լրատվամիջոցներին, իսկ մեզ մեղադրում են, որ մենք ուզում ենք լրատվամիջոցներին վերահսկե՞նք: Այսինքն՝ ասում ենք՝ մտնելուց առաջ պետք է ID քարտ օգտագործեք, ասում են՝ ո՞նց, մեզ ուզում եք վերահսկե՞ք»:

Վարչապետը նաև հետաքրքրվեց՝ իսկ ռեգիստրում գրվա՞ծ է, թե ովքեր են լրատվամիջոցների սեփականատերերը, և ստացավ դրական պատասխան: «Լավ չէ, լավ չէ: Հիմա էլ կասեն, որ ուզում ենք վերահսկել լրատվամիջոցներին, որովհետև ցանկանում ենք պարզել, թե ովքեր են սեփականատերերը»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին