Կարևոր իրադարձություններ

Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից

03 Հոկտեմբեր, 2019 15:54
Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11:10-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին Mercedes ML մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Միհրան Զ., ծնվ. 1984թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Միհրան Զ.-ն հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ, որտեղ մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

Լրահոս

Դիտել ավելին