Կարևոր իրադարձություններ

Սատանայի փաստաբան լինելը ձեր միակ կարգավիճակն է եղել նախորդ իշխանության տարիներին․ Ալեն Սիմոնյանը՝ Հրայր Թովմասյանին

03 Հոկտեմբեր, 2019 14:23
Սատանայի փաստաբան լինելը ձեր միակ կարգավիճակն է եղել նախորդ իշխանության տարիներին․ Ալեն Սիմոնյանը՝ Հրայր Թովմասյանին

Սատանայի փաստաբան լինելը ձեր միակ կարգավիճակն է եղել նախորդ իշխանության տարիներին, դուք եղել ենք նրանց պրոյեկտներն իրականացնողները, իրավական ձեւակերպում տալու համար ձեզ վարձահատույց են եղել, դուք վստահություն չեք վայելում, պարոն Թովմասյան, այսօր ԱԺ-ում իր ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Նշենք, որ խորհրդարանն այսօր քննարկում է Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման նախագիծը, իսկ Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ նպատակահարմար չի գնում մասնակցել քննարկմանը։

Ալեն Սիմոնյանն իր ելույթում նշեց, որ Սահմանադրական դատարանը, ՍԴ դատավորը, ընդհանրապես դատավորները պետք է վստահություն վայելեն քաղաքացիների մոտ, իսկ Հրայր Թովմասյանը, Սիմոնյանի պնդմամբ, այդ վստահությունը չի վայելում․

«Դուք վստահություն չեք վայելում, որովհետեւ Սերժ Սարգսյանի համար Սահմանադրություն, Ընտրական օրենսգիրք եք գրել, որպեսզի նա կարողանա վերարտադրվել, տեսնի՝ ով ինչքան ձայն ա բերում։ Հանրությունը չի վստահում եւ չի վստահելու ձեր որոշումներին: Ասում եք՝ նա չկա, ով ինձ նշանակել է․ այո, նա չկա, ձեզ նա՛ չի նշանակել, ձեզ ԱԺ-ն է նշանակում, նա չկա ու դուք գնալու եք նրա հետեւից»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին