Կարևոր իրադարձություններ

Թոշակառուի առաջարկը համաձայնության արժանացավ Ազգային ժողովում

03 Հոկտեմբեր, 2019 13:30
Թոշակառուի առաջարկը համաձայնության արժանացավ Ազգային ժողովում

Ազգային ժողովում այսօր ներկայացվեց նախագիծ, որի համար հիմք էր ծառայել թոշակառուի դիմումը պատգամավորներին։ «Իմ քայլից» Սիսակ Գաբրիելյանը հայտնեց, որ քաղաքացին իրենց էր դիմել այս խնդրով, քանի որ երկար ժամանակ աշխատել էր հիվանդանոցում և բախվել խնդրին։

Կարգավորումն այն մասին է, որ ստացիոնար բուժում ստացող անձինք կարողանան լիազորագիր տալ իրենց ծանոթներին, և հիմնավորումը, որ իրենք ստացիոնար բուժում են ստանում, տա հիվանդանոցի ղեկավարությունը։ Ավելին, առաջարկվում է այս փաստաթղթերի ստացումն իրականացնել անվճար։

Պատգամավորների կողմից այս նախաձեռնությունը դրական արձագանք ստացավ։ Դրական էր նաև կառավարության դիրքորոշումը։ Քվեարկությունը կլինի վաղը։

 

Լրահոս

Դիտել ավելին