Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    525,5
    533,5

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

Երեխայի մոտ առկա է սուր սեպտիկ բորբոքային վիճակ. հետպատվաստումային բարդացում առկա չէ. ԱՆ

03 Հոկտեմբեր, 2019 12:47
Երեխայի մոտ առկա է սուր սեպտիկ բորբոքային վիճակ. հետպատվաստումային բարդացում առկա չէ. ԱՆ

Քիչ առաջ մամուլում հայտնվել է «Արտակարգ դեպք Երևանում. 9 ամսական տղան պատվաստվելուց հետո ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն» վերտառությամբ հոդվածը, որի կապակցությամբ առոզջապահության նախարարությունից հայտնում են հետևյալը.

««Արաբկիր բժշկական» կենրոտոնից ՀԵՐՔՎՈՒՄ Է այն հանգամանքը, որ երեխայի մոտ առկա է հետպատվաստումային բարդացում, ըստ բժիշկների՝ նման կարծիքի հանգել է ընտանիքը։ Երեխայի մոտ առկա է սուր սեպտիկ բորբոքային վիճակ, իսկ առաջիկայում կտրվի թարմացում՝ երեխայի վիճակի և վերջնական ախտորոշման վերաբերյալ։

Տեքստում նշված այս պարբերությունը, իբր ««Արաբկիր» բժշկական կենտրոնում երեխաների 90 տոկոսը նույն խնդիրով են ու առաջին նշանը՝ բարձր ջերմություն, թոքերում և կրծքավանդակում՝ հեղուկ և այտուցում է լինում։ Կան դեպքեր, որ երիկամները չեն գործում» ևս իրականության հետ որևէ աղերս չունի։

Բնականաբար, երեխաներին նեղ մասնագիտական բժշկական օգնություն ցուցաբերող հիվանդանոցում կարող են բուժում ստանալ բազմաթիվ ախտորոշումներով պացիենտներ, սակայն, այս պահի դրությամբ նրանց մոտ հետպատվաստումային կարգավիճակ չկա։

Հաջորդ ապատեղեկատվությունը. Երեխան տեղափոխվել է ոչ թե «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» այլ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։

Shamshyan.com-ին հորդորում ենք թյուր տեղեկատվությունը գրելուց ոչ թե հետո, այլ առաջ ճշտել «իրենց տեղեկությունների» իսկությունը։

Երեխայի ծնողներին խնդրում ենք, հարցերի դեպքում հետադարձ կապ պահել նախարարության հետ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին