Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    522
    530

  • RUB

    6,93
    7,33

Կարևոր իրադարձություններ

Սեւանի լողափերից մեկում հայտնաբերվել է բերանն ու թեւերը կապած տղամարդու դի

03 Հոկտեմբեր, 2019 07:58
Սեւանի լողափերից մեկում հայտնաբերվել է բերանն ու թեւերը կապած տղամարդու դի

Երեկ հոկտեմբերի 2-ին, ժամը 13։40-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի վարչական շրջանում գտնվող «Աստղիկ» լողափում տղամարդու դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված լողափում հայտնաբերել են Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի բնակիչ՝ 73-ամյա Սահակ Սահակյանի դին, որի մարմինը ջրից դուրս հանելով՝ պարզել են, որ բերանը և թևերի որոշ հատված կպչուն ժապավենով կապած է։

Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ, որը նյութեր է նախապատրաստում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին