Կարևոր իրադարձություններ

Խոշոր հրդեհ՝ Վանաձորում

02 Հոկտեմբեր, 2019 23:51
Խոշոր հրդեհ՝ Վանաձորում

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում, հայտնում է Shamshyan.com:

Ժամը 19:17-ին ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց 43 շենքի 1-ին հարկի բնակարանում հրդեհ է բռնկվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Մինչ հրշեջների դեպքի վայր ժամանելը, շտապօգնության բժիշկն ու վարորդը պատշգամբից մտել են այրվող բնակարանն ու սենյակից պատշգամբ տեղափոխել այրվածքներ ստացած ու ծխահարված տանտիրոջը։ Այնուհետ փրկարարների հետ համատեղ բժիշկները ոտւժածին մոտեցրել են շտապօգնության մեքենային ու տեղափոխել Վանաձորի բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են հրդեհը, ապա մարել այն:

Ըստ լրատվամիջոցի՝ կրակն այնքան ուժեղ է եղել, որ ծուխը տարածվել է շենքի բոլոր հարկերում, ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ փրկարարները 5-րդ հարկից եւս մեկ երեխա են իջեցրել ու տեղափոխել հիվանդանոց:

 

Լրահոս

Դիտել ավելին