Կարևոր իրադարձություններ

Սերգեյ Լավրովն անդրադարձել է Արցախյան խնդրի կարգավորման հարցին. ՏԱՍՍ

02 Հոկտեմբեր, 2019 19:38
Սերգեյ Լավրովն անդրադարձել է Արցախյան խնդրի կարգավորման հարցին. ՏԱՍՍ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի 16-րդ միջազգային նիստում իր ելույթում խոսել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման մասին:Լավրովը մասնավորապես նշել է, որ քաղաքական գործընթացը կանգ է առել և  դեռևս չի հաջողվում շարժվել այդ ուղղությամբ: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը: 

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, վերջերս իրավիճակը շփման գծում բավականին հանգիստ է, միջադեպեր քիչ են տեղի ունենում, և դրանք շատ խոշոր չեն: Կայացել է զոհերի մարմինների փոխանակում, պատրաստվում է կալանավորված մարդկանց փոխանակում՝ քիչ քանակությամբ, սակայն այնուամենայնիվ ինչ-որ գործընթաց տեղի է ունենում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սերտորեն աշխատում են երկու երկրների ԱԳ նախարարների հետ: Շփումներ կան, սակայն կարգավորման մասին երկխոսությունը դեռևս չի վերականգնվել», -ելույթում նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

 

Լրահոս

Դիտել ավելին