Կարևոր իրադարձություններ

Էկոնոմիկայի նախարարն անդրադարձավ Լարսի անցակետում արձանագրված կուտակումներին

02 Հոկտեմբեր, 2019 18:23
Էկոնոմիկայի նախարարն անդրադարձավ Լարսի անցակետում արձանագրված կուտակումներին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հուսով է, որ առաջիկա օրերին Լարսի անցակետում բեռնատարների կուտակումները կավարտվեն, և այն կվերադառնա իր բնականոն աշխատանքային ընթացքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարն ասաց հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանի հարցին:

«Մոտ չորս օր առաջ Լարսի անցակետում սկսեցին կուտակումներ, հատկապես բեռնատար մեքենաների: Դա միայն Հայաստան ժամանող մեքենաների առնչությամբ չէր, այլ ընդհանուր ընթացակարգային վերահսկողական նշանակության միջոցառման հետևանք էր, որը վերաբերում էր մաքսակետը հատող բոլոր տրանսպորտային միջոցներին: Կա օրենսդրական պահանջ, վերաբերում է մեքենայի բնականոն բեռնվածությանը, և մեկ սղնու վրա ընկնող ծանրությանը, նպատակն այն է, որ երթևեկող տրանսպորտային միջոցներն ավելի չվնասեն ճանապարհները: Օպերատիվ կապի մեջ ենք եղել ՌԴ մաքսակետում մեր համապատասխան գործընկերների հետ, ստացել ենք ամենայն աջակցություն, և վերջին օրերի ընթացքում համընդհանուր կշռման գործողությունից անցում է կատարվել դեպի ընտրանքային ստուգում, և էապես վիճակը կարգավորվել է»,- ասաց նախարարը:

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այսօրվա դրությամբ մաքսակետում գտնվող մեքենաների քանակը 300-ի սահմաններում է:

«5 օր առաջ կուտակված մեքենաների քանակը հասավ մոտ 1300-ի: Հույս ունենք, որ առաջիկա երկու օրերի ընթացքում կվերադառնանք բնականոն ընթացքի»,- նշեց Խաչատրյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին