Կարևոր իրադարձություններ

«Կոտայքի մարզպետը պարգևատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով

02 Հոկտեմբեր, 2019 15:17
«Կոտայքի մարզպետը պարգևատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով

Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով պարգևատրման արարողություն:

Ինչպես հայտնեցին ՀՀ Կոտայքի մարզպետարանից, մարզպետին մեդալը հանձնել է ԱԻՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ամիրջանյանը, ով Արտակարգ իրավիճակների նախարարին՝ ներկայացնելով մարզպետարանի հետ ունեցած արդյունավետ համագործակցությունն ու դրա արդյունքները, միջնորդություն է ցուցաբերել՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով պարգևատրելու առթիվ:

Արմեն Ամիրջանյանը շնորհակալություն է հայտնել Կոտայքի մարզպետին արդյունավետ համագործակցության համար, որի շրջանակում համայնքներում լուծվել են թե՛ ներքին ծառայության կազմակերպման, թե՛  որոշակի մարտավարական, ստրատեգիական հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին