Կարևոր իրադարձություններ

Նվազագույն աշխատավարձը կարող է դառնալ 68.000 դրամ. քննարկում ԱԺ-ում

02 Հոկտեմբեր, 2019 14:47
Նվազագույն աշխատավարձը կարող է դառնալ 68.000 դրամ. քննարկում ԱԺ-ում

Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, առաջին ընթերցմամբ քննարկում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Նվազագույն աշխատավարձը 55 000 դրամից 68 000դրամ դարձնելու նախագիծը զեկուցում էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:

Վերջինիս խոսքով՝ իրենք նախապես առաջարկել են բարձրացնել 63 000 դրամ, որպեսզի դա չազդի բազային աշխատավարձի վրա, որը հիմա 66.000-ից ավելի է և որով պայմանավորված՝ հաշվարկում են պետական համակագի բոլոր աշխատավարձերը:

«Համայնքներում մեր հանդիպումները ցույց էին տալիս, որ բազմաթիվ մարդկանց, հատկապես՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում աշխատողների աշխատավարձը ֆիքսված էր նվազագույն աշխատավարձով, և մարդիկ բողոքում էին»,- ասաց նա: 

Պատգամավորի խոսքով՝ նախագիծը քննարկել է Կառավարությունը և առաջարկվել է նվազագույն աշխատավարձը դարձնել 68 000 դրամ: Կառավարության առաջարկը քննարկելուց հետո հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Եթե նվազագույն աշխատավարձը դառնա 68 հազար դրամ, ապա կբարձրանան մոտ 57 հազար պետական ծառայողների և մասնավոր հատվածի մոտ 130 հազար աշխատողների աշխատավարձերը:

 

Լրահոս

Դիտել ավելին