Կարևոր իրադարձություններ

Քիմ Քարդաշյանը Հայաստան կժամանի հոկտեմբերի 6-ին. նրան կուղեկցի ողջ ընտանիքը

02 Հոկտեմբեր, 2019 13:40
Քիմ Քարդաշյանը Հայաստան կժամանի հոկտեմբերի 6-ին. նրան կուղեկցի ողջ ընտանիքը

«WCIT 2019»-ի կազմակերպիչներն արդեն սեպտեմբերի 10-ին հայտարարել էին, որ Քիմ Քարդաշյան-Վեսթը մասնակցելու է «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաժողովին՝ որպես հատուկ զեկուցող և պանելիստ։ Միջոցառումը տեղի է ունենալու Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Քարդաշյանը գալիս է հոկտեմբերի 6-ին՝ չարտերային ինքնաթիռով, գրեթե ողջ ընտանիքի ուղեկցությամբ՝ ամուսնու, քույրերի, զավակների հետ միասին։

Քիմ Քարդաշյանը հանդես է գալու «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, որտեղ քննարկվելու են ժամանցի, մեդիայի և լրագրության աշխարհների ժողովրդայնացման, արվեստի, տեղեկատվության տարածման մեթոդները՝ նոր աստղեր պատրաստելու ճանապարհին: Անհատական ելույթից հետո Քիմ Քարդաշյանը հարցազրույց կունենա, այնուհետև բեմին կմիանա պանելիստների խմբին։ «WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ, «Յուքոմ» ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը Քիմ Քարդաշյանի այցի մասին ասել է․ «Մենք՝ WCIT 2019-ի կազմակերպիչներս, օրակարգը կազմելիս որոշեցինք համարձակ, ոչ սովորական մոտեցում ցուցաբերել։ Մենք երբեմն լրջորեն ենք ընդունում նույնիսկ հակասական գաղափարներ այն բոլոր մարդկանցից, ովքեր էական ասելիք ունեն ՏՏ արդյունաբերության և ոչ միայն դրա մասին:

Ավելի քան 240 միլիոն հետևորդներով՝ Քիմ Քարդաշյան-Վեսթը սոցցանցերում ամենամեծ լսարանն ունեցող մարդկանցից է։ Նա մեր ժամանակաշրջանի ամենաազդեցիկ ձայներից մեկն է աշխարհում: Մենք համոզված ենք, որ Քիմ Քարդաշյան-Վեսթը, որպես արտասովոր հաջողակ գործարար, որպես այս ոլորտի առաջամարտիկ, որպես կին և մայր, կարևոր ու հետաքրքիր ասելիք կունենա սոցիալական մեդիայում ձեռներեցության աշխարհի մասին, որի ստեղծմանը և ձևավորմանը նպաստել է արդեն երկու տասնամյակ: Մեր կարծիքով, առանց նրա մասնակցության հնարավոր չէ լուրջ զրույց ծավալել այս թեմայի շուրջ։ Մենք ակնկալում ենք Քիմ Քարդաշյան-Վեսթին ողջունել իր նախնիների երկրում և «WCIT 2019»-ի գաղափարների մեծ բեմում»:

 

Լրահոս

Դիտել ավելին