Կարևոր իրադարձություններ

Պուտինն ու Քոչարյանի կինը հանդիպել են Բելլա Քոչարյանի խնդրանքով

02 Հոկտեմբեր, 2019 13:25
Պուտինն ու Քոչարյանի կինը հանդիպել են Բելլա Քոչարյանի խնդրանքով

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մամուլի խոսնակ Ալեքսանդր Գուչկովը չի մեկնաբանում մամուլում հրապարակված տեղեկությունը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ՌԴ դեսպանատանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ:

Հարցին, թե Պուտինը երեկ եղե՞լ է դեսպանատանը, Գուչկովը պատասխանեց. «Դա նույնպես չեմ մեկնաբանի...Այդպիսին է մեր դիրքորոշումը: Թողնենք առանց մեկնաբանության»:

Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը Armtimes.com-ի հետ զրույցում հաստատեց հանդիպման փաստը, սակայն այլ հարցերի չպատասխանեց՝ նշելով, թե մանրամասներ ու մեկնաբանություններ չունի:

Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ հանդիպումը եղել է Բելլա Քոչարյանի խնդրանքով եւ տեւել է մի քանի րոպե: Ենթադրվում է, որ Բելլա Քոչարյանը ՌԴ նախագահին խնդրել է միջնորդել ամուսնու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին