Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ Հայաստանն ամրապնդում է իր դիրքերն աշխարհում. կոնգրեսական Ադամ Շիֆ

02 Հոկտեմբեր, 2019 12:53
Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ Հայաստանն ամրապնդում է իր դիրքերն աշխարհում. կոնգրեսական Ադամ Շիֆ

ԱՄՆ-ի ազդեցիկ կոնգրեսական Ադամ Շիֆն իր Ֆեյսբուքի էջում գրառում է թողել անցյալ շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Լոս Անջելեսում կայացած հանրային հանդիպման վերաբերյալ.

«Անցյալ շաբաթ ես պատիվ ունեի ողջունելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին Լոս Անջելեսում: Ու թեեւ Երեւանը Հայաստանի մայրաքաղաքն է, կարծում եմ՝ Լոս Անջելեսը հայ Սփյուռքի մայրաքաղաքն է:

Լոս Անջելեսում իմ բազմաթիվ գործընկերների եւ բարեկամների հետ միասին ես հետաքրքրությամբ եւ ոգեւորությամբ հետեւում էի, թե ինչպես է Հայաստանում կայանում ժողովրդավարությունը Թավշյա հեղափոխությունից հետո: Քաոսային իրավիճակից իշխանության խաղաղ փոխանցումը եւ ազատ ու արդար ընտրությունների անցկացումը վկայում են Հայաստանի ժողովրդավարության հզորության եւ առաձգականության մասին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ Հայաստանն ամրապնդում է իր դիրքերն աշխարհում: Ես հպարտ եմ ներկայացնել մի շրջան, որն ունի մեծ եւ կենսունակ հայ համայնք: Ես շարունակելու եմ աշխատել հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ»:

 

Լրահոս

Դիտել ավելին