Կարևոր իրադարձություններ

Փրկարարները կանխել են ՌԴ քաղաքացու ինքնասպանության փորձը

02 Հոկտեմբեր, 2019 12:47
Փրկարարները կանխել են ՌԴ քաղաքացու ինքնասպանության փորձը

«911» ծառայությու հոկտեմբերի 2-ին, ժամը 10:17-ին ն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Ջերմուկի խճուղու թիվ 51 շենքի 4-րդ հարկի պատշգամբից քաղաքացին ցանկանում է նետվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Ջերմուկի խճուղու թիվ 51 շենքի բնակարաններից մեկի (4-րդ հարկ) պատշգամբից քաղաքացին ցանկանում է նետվել:

Փրկարարները քաղաքացիների և ոստիկանների հետ համատեղ կանխել են ՌԴ քաղաքացի Արթուր Ա.-ի (ծնված 1978 թ.) ինքնասպանության փորձը: Փրկարարները քաղաքացուն հանձնել են ոստիկաններին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին