Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    526
    534

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

 

«Հայփոստը» կհանվի մասնավորեցման ցուցակից․ նախագիծն ընդունվեց

02 Հոկտեմբեր, 2019 10:58
«Հայփոստը» կհանվի մասնավորեցման ցուցակից․ նախագիծն ընդունվեց

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունոց «Հայփոստ» և «Էներգաիմպեքս» ընկերությունները մասնավորեցման ցանկից հանելու մասին կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը:

Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց ԱԺ հոկտեմբերի 2-ի նիստում միաձայն՝ 99 կողմ ձայնով:

ԱԺ նիստում նախագիծը ներկայացրել էր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել օրենքի՝ մասնավորեցման ենթակա պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում: Առաջարկվում է ծրագրի ցանկից հանել «Հայփոստ» և «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ները»,-ներկայացրեց Բաբայանը:

«Էներգաինտեքս» ՓԲԸ-ն մասնավորեցման ենթակա ցանկից հանելու առաջարկությունը ներկայացրել էր նախկին Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը: Իսկ «Հայփոստ» ՓԲԸ-ն մասնավորեցման ենթակա կառույցների ցանկից հանելու առաջարկ արել էր  նախկին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին