Կարևոր իրադարձություններ

Մահացել է վրացի հայտնի կոմպոզիտոր Գիա Կանչելին

02 Հոկտեմբեր, 2019 10:48
Մահացել է վրացի հայտնի կոմպոզիտոր Գիա Կանչելին

Երկարատև հիվանդությունից հետո 85 տարեկանում Թբիլիսիում մահացել է հայտնի կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գիա Կանչելին։ Այս մասին հայտնում է ռուսական  «Տասս» գործակալությունը։

Նշենք, որ Գիա Կանչելին սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների, բազմաթիվ ներկայացումների և տասնյակ կինոնկարների երաժշտության հեղինակ է, ինչպիսիք են, օրինակ, «Միմինո»-ն, «Կին-ձա-ձա»-ն եւ այլն։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին