Կարևոր իրադարձություններ

Երևանի ավագանու առաջիկա նիստում կոչումներ կշնորհվեն․ «Ժողովուրդ»

02 Հոկտեմբեր, 2019 09:44
Երևանի ավագանու առաջիկա նիստում կոչումներ կշնորհվեն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` Երեւանի ավագանու 3-րդ նստաշրջանի հերթական նիստը կկայանա հոկտեմբերի 8-ին:

Մեզ հայտնի դարձավ, որ ավագանու նիստի օրակարգում ներառված է 7 հարց, որոնցից երկուսը Երվանդ Քրիստափորի Մանարյանին եւ Միխայիլ Բորիսի Պիոտրովսկուն «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին հարցերն են: Բացի այս, կքննարկվի նաեւ Երեւանում Դիանա Աբգարի անվամբ զբոսայգի անվանակոչելու մասին հարցը: Օրակարգում են Երեւանի սեփականություն համարվող գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու եւ գույքը նվիրելու մասին հարցերը: Թե ինչ գույքի մասին է խոսքը, պարզ կդառնա նիստին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին