Կարևոր իրադարձություններ

ՄՌՈՒ աշխատակիցներին ստիպում են աշխատել առանց հանգստյան օրերի՝ չվճարելով. «Ժամանակ»

02 Հոկտեմբեր, 2019 08:59
ՄՌՈՒ աշխատակիցներին ստիպում են աշխատել առանց հանգստյան օրերի՝ չվճարելով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների, այսպես կոչված՝ ՄՌՈՒ աշխատակիցներին ղեկավարությունը ստիպում է աշխատել նաև շաբաթ և կիրակի օրերին, ինչը կապված է ներմուծվող մեքենաների մեծ թվի հետ, որոնց հաշվառման հետ կապված հերթեր են գոյանում:

Սակայն ոչ աշխատանքային օրերի դիմաց վարձատրություն չի հաշվարկվում և չի վճարվում, բողոքող աշխատակիցներին էլ ասում են՝ ովքեր չեն ցանկանում աշխատել նման պայմաններում, կարող են աշխատանքից ազատման դիմումներ գրել»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին