Կարևոր իրադարձություններ

Արման Սարգսյանի նշանակումից ոստիկանությունում գոհ են. Այս մասին տեղեկացվել է Փաշինյանը. «Փաստ»

02 Հոկտեմբեր, 2019 08:56
Արման Սարգսյանի նշանակումից ոստիկանությունում գոհ են. Այս մասին տեղեկացվել է Փաշինյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ոստիկանապետի պաշտոնից Վալերի Օսիպյանի ազատվելուց հետո սեպտեմբերի 19-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար:

Այդ օրերին շատերի ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ թե՛ ոստիկանապետի, թե՛ ԱԱԾ պետի պաշտոնում նշանակվեցին պաշտոնակատարներ:

Ըստ այդմ, խոսակցություններ կային, որ նրանք ժամանակավոր են նաև բառիս բուն իմաստով: Սակայն կոնկրետ ոստիկանապետի առումով «Փաստ» թերթը ուշագրավ տեղեկություններ է ստացել:

Ըստ այդմ, համակարգում ոգևորությամբ է ընդունվել Արման Սարգսյանի նշանակումը: Ավելին, մեծամասնության համոզմամբ, նրա նշանակումը այդ պաշտոնում արդեն ոչ թե պաշտոնակատարի, այլ ոստիկանապետի կարգավիճակում կլինի լավագույն որոշումը:

Կառավարության մեր աղբյուրները պնդում են, որ այդ տրամադրությունների մասին տեղեկացվել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին