Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանն ընդգծեց ՌԴ-ի հետ ռազմավարական հարաբերությունների կարևորությունը

01 Հոկտեմբեր, 2019 22:57
Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանն ընդգծեց ՌԴ-ի հետ ռազմավարական հարաբերությունների կարևորությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպմանը հույս հայտնեց, որ Հայաստանը կշարունակի խորացնել Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական հարաբերությունները։

«Մեզ համար կարևոր են Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունները։ Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական գործընկերն է։ Հուսով ենք էլ ավելի ամուր դարձնել այդ գործընկերությունը»,- ասաց Ն. Փաշինյանը։

Նշենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նշանակվելուց հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան է այցելել առաջին անգամ:

 

Լրահոս

Դիտել ավելին