Կարևոր իրադարձություններ

Էջմիածնում թալանել են «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին» եկեղեցու քահանայի, նախ՝ ավտոմեքենան, ապա տունը՝ հափշտակելով խոշոր չափի գումար

01 Հոկտեմբեր, 2019 22:54
Էջմիածնում թալանել են «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին» եկեղեցու քահանայի, նախ՝ ավտոմեքենան, ապա տունը՝ հափշտակելով խոշոր չափի գումար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքից նյութեր են ստացվել երեկ՝ սեպտեմբերի 30-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած գողության փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Վաղարշապատի բաժին է դիմել Վաղարշապատ քաղաքի Մանուկյան փողոցի բնակիչ՝ 44-ամյա Սամվել Կ-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 09։00-ից մինչև 13։00-ն ընկած ժամանակահատվածում Էջմիածին քաղաքի Մովսես Խորենացի փողոցում կայանված իրեն պատկանող Toyota Camry մակնիշի ավտոմեքենայի առջևի դռան ապակին կոտրել են և ավտոմեքենաի սրահից գողացել տան բանալիները, այնուհետև նույն օրը մինչև ժամը 14։00-ն ընկած ժամանակահատվածում մուտքի դուռը բացելու եղանակով մուտք են գործել բնակարան և այնտեղից հափշտակել մոտ 1500 ԱՄՆ դոլար և մոտ 700 հազար դրամ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սամվել Կ-ն քննչական բաժնում հայտնել է, որ ինքը «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին» եկեղեցում քահանա է աշխատում։

 

Լրահոս

Դիտել ավելին