Կարևոր իրադարձություններ

Աճառյան փողոցում դանակահարվել է 15-ամյա պատանի. նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու

01 Հոկտեմբեր, 2019 18:58
Աճառյան փողոցում դանակահարվել է 15-ամյա պատանի. նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու

Սեպտեմբերի 30-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Աճառյան փողոցում 15-ամյա պատանու են դանակահարել։  Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։

Սեպտեմբերի 30-ին, ժամը 15։10-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 15-ամյա պատանի: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Պարզվել է, որ պատանին վնասվածքը ստացել է Աճառյան փողոցում անհայտ անձի կողմից դանակահարվելու հետեւանքով:

Նշանակվել է ԴԲՓ:

Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Նոր Նորքի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 22.00-ին, բաժին են ներկայացրել 16-ամյա պատանուն, որտեղ նրա մոտից հայտնաբերվել է դանակ:

Կատարվում է նախաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին