Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    525,5
    533,5

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

 

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Տարածքային զարգացման հիմնադրամի նորանշանակ տնօրենին

01 Հոկտեմբեր, 2019 18:22
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Տարածքային զարգացման հիմնադրամի նորանշանակ տնօրենին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, Տարածքային զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է հիմնադրամ՝ աշխատակազմի անդամներին ներկայացնելու նորանշանակ տնօրեն Արթուր Սողոմոնյանին: Այս մասին հայտնում է ՏԿԵ նախարարությունը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Աշոտ Կիրակոսյանին և հույս հայտնել, որ իր առաջիկա գործունեությամբ նա կշարունակի նպաստել Տարածքային զարգացման հիմնադրամի գործունեությանը:

Ներկայացնելով և շնորհավորելով նոր տնօրենին պաշտոնավարման մեկնարկի կապակցությամբ՝ Սուրեն Պապիկյանը հայտնել է իր վստահությունը հիմնադրամի հետագա գործունեությունն ապահով ձեռքեր փոխանցելու առնչությամբ. «Պարոն Սողոմոնյանը երկար ժամանակ գլխավորել է ՏԿԵՆ տարածքային կառավարման վարչությունը և քաջատեղյակ է թե՛ մեր մարզերից, և թե՛ դրանց զարգացման տեսլականից: Նախարարությունում իր գործունեության ընթացքում իրեն դրսևորել է որպես պատասխանատու և աշխատանքին նվիրված ղեկավար՝ արժանանալով բարձր գնահատականի»:

Նախարարն Արթուր Սողոմոնյանին մաղթել է արգասաբեր, պատասխանատու և հետևողական աշխատանք՝ շեշտելով, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և հիմնադրամի համատեղ ջանքերը կհանգեցնեն համայնքների զարգացմանը, հիմնադրամի անունն ու հեղինակությունը բարձր պահելուն. «Հիմնադրամը մեծապես նպաստում է համայնքներում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը և ամբողջովին համապատասխանում է տարածքային կառավարման և համաչափ զարգացման մեր տեսլականի էությանը: Հիմնադրամի գործունեության հաջողությունը մեծապես կախված է աշխատակազմի արդյունավետ և պատասխանատու աշխատանքով»,- նշել է նախարար Պապիկյանը:

ՏԶՀ տնօրեն Արթուր Սողոմոնյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և պատրաստակամություն հայտնել անել հնարավոր ամենը, որպեսզի արդարացնի այդ վստահությունը. «Համոզված եմ, որ մենք ամբողջ ծավալով կապահովենք թե ընթացիկ ծրագրերի բնականոն ընթացքը, թե նորերի իրականացումը»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին