Կարևոր իրադարձություններ

«Ուրարտու» ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցը ցանկացել է մարզադաշտ կառուցել, բայց մերժում է ստացել

01 Հոկտեմբեր, 2019 15:05
«Ուրարտու» ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցը ցանկացել է մարզադաշտ կառուցել, բայց մերժում է ստացել

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցի կարծիքով, հայկական ֆուտբոլում մի շարք փոփոխություններ են պետք՝ դրական առաջխաղացման համար:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Չելոյանցը անցած մրցաշրջանը որակավորեց հաջող, սակայն տապալված համարեց Եվրոպայի լիգայի որակավորման փուլը: «Հայկական ֆուտբոլը չի զարգանա, եթե այսուհետ ֆուտբոլիստների համար, ովքեր հեռանում են ակումբներից, փոխհատուցում չլինի: Ֆուտբոլային լիարժեք ակադեմիա ունի միայն «Ուրարտու»-ն, և թող չնեղանան ինձնից այլ թիմեր, բայց ակադեմիայի պես մի բան ունեն «Փյունիկ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Մենք առաջարկով դիմեցինք Արմեն Մելիքբեկյանին, սակայն պատասխան չենք ստացել»,-ասաց ակումբի սեփականատերը:

Չելոյանցը հայկական ֆուտբոլում առկա խնդիրներից առանձնացրեց մրցավարության թերությունները, շեշտելով` մարդիկ կարող են սխալվել, բայց երբ դա անում են մտածված, դա անընդունելի է: «Այդպիսի մրցավարներն իրավունք չունեն աշխատելու ֆուտբոլում»,-ասաց նա:

«Ուրարտու» ակումբի սեփականատիրոջ խոսքով` ինքը մեծ ցանկություն ունի Երևանում կառուցելու մարզադաշտ: Դիմել է քաղաքապետարան, սակայն ոչ միայն մերժել են առաջարկվող տարածքը տրամադրել, այլ ոչ մի այլ տեղ չեն հատկացնում: «Խնդիր է նաև այն, որ առաջնության մրցակիցների հետ խաղերի մասին իմանում են միայն տուրից առաջ: Իսկ հետոն հայտնի չէ»,-իր խոսքում սուր քննադատելով ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանին՝ առանձնացրեց Չելոյանցը:

Վերջինիս պնդմամբ` հարկավոր է պրոֆեսիոնալ լիգա ստեղծել, որտեղ իր լծակները կունենա նաև ՀՖՖ-ն:

 

Լրահոս

Դիտել ավելին